ԼՂ-ում ռուս սակրավորները վնասազերծել են 6 հազար պայթուցիկ նյութ․ ՌԴ ՊՆ

145

Լեռնային Ղարաբաղում ռուս սակրավորները մաքրել են մոտ 200 հա տարածք և վնասազերծել ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկաներ: Այս մասին լրագրողներին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպյոլկինը. հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս սակրավորները չպայթած ականներից և արկերից մաքրել են 195 հա տարածք և 60 կմ ճանապարհ։ Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա»,- ասել է նա՝ հավելելով, որ չպայթած զինամթերք հայտնաբերելու համար ստուգվել է նաև 405 շենք։Պերեպյոլկինը նաև պատմել է, որ ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել 558 տեղացի բնակիչների, այդ թվում՝ 67 երեխայի:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակվում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև անհայտ կորածների որոնումը։ Այդ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար որոնողական խմբերի թիվն ավելացել է»,- ընդգծել է նա՝ նշելով, որ անհայտ կորածների մասին տվյալների հավաքագրման թեժ գծին ստացվել է ավելի քան 490 հեռախոսային դիմում:

Yerkir.am