Թրամփը կհրաժարվի ինքնուրույն լքել Սպիտակ տունը, և ուժով նրան ստիպված կլինեն իջեցնել աստիճաններից

177

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, հակառակ ավանդույթին, չի ցանկանում իր կամքով լքել Սպիտակ տունը նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության օրը: Այս մասին այսօր հայտարարել է CNN-ը:

Թրամփը իր մի քանի խորհրդականներին ասել է, որ Բայդենի երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, ինքը կհրաժարվի ինքնուրույն լքել Սպիտակ տունը, և նրան ստիպված կլինեն իջեցնել աստիճաններից ուժով:

Որոշ աշխատակիցների անհանգստացրել է այս հայտարարությունը, բայց չեն կարծում, թե գործող նախագահն իրականում կանի դա: «Նա կհեռանա: Նա պարզապես բռնկվեց», հեռուստաալիքը մեջբերում է խորհրդականներից մեկի խոսքերը: