Թուրքիան մտադիր չէ նահանջել С-400-ի հարցում

126

Թուրքիան մտադիր չէ հետ կանգնել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից՝ չնայած դրանց պատճառով սահմանված ԱՄՆ պատժամիջոցներին: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել մեր պաշտպանական արդյունաբերությունն ավելի անկախ դարձնելու համար: С-400-ի առումով մենք չենք նահանջի: Պատժամիջոցների սահմանումը սխալ որոշում է, մենք [պատասխան] քայլեր կձեռնարկենք», – շեշտել է Չավուշօղլուն: