Թող չփորձեն ասել, որ քանի դեռ Ջոնի Բրջոնին չի պահանջում Նիկոլի հրաժարականը, սա ժողովրդական շարժում չէ. Անդրանիկ Թևանյան

222

«Ոչ միայն Սյունիքն է վտանգված, այլեւ Վայոց Ձորը, Տավուշը, Գեղարքունիքը, որովհետեւ բոլոր այդ տեղերում այսպես կոչված GPS-ով պետք է սահմանազատում արվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Պոլիտեկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Սյունիքում բացարձակ անիշխանություն ու անտերություն է, ոչինչ չի արվում: Գյուղացիները իրենց բահ ու եղանով պաշտպանում են սահմանները: Պետական իշխանությունը չի պաշտպանում Սյունիքի շահերը»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ընդդիմության գործողությունները համարեց «էլիտար բունտ», որի նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է, Թեւանյանն ասաց. «Այստեղ քաղաքական մանիպուլյացիայի տարր կար, որովհետեւ սա իրականում ժողովրդական ընդվզում է:  Այս շարժումն իր մեջ ներառել է եւ կուսակցություններին, եւ հասարակության տարբեր շերտերին եւ լայն զանգվածներին: Սա Հայաստանի միակ շարժումն է, որն ունի որակ եւ զանգվածայնություն: Այնպես որ թող չփորձեն մեզ ասել, որ քանի դեռ Ջոնի Բրջոնին չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ուրեմն սա ժողովրդական շարժում չէ: Իշխանության կողմից բոմժերի հակահեղափոխություն քարոզելը, որ ահա եկեք դասակարգային տարբերություն դնենք եւ պայքարենք էլիտաների դեմ, դա շատ մանր, ճղճիմ, էժանագին քայլ է:

Կլինի հրաժարական, դրանից հետո որոշ ժամանակ անց կլինեն արտահերթ ընտրություններ, որի ժամանակ յուրաքանչյուրը կարող է ընտրել որեւէ քաղաքական ուժի եւ ձեւավորվի նորմալ խորհրդարան ու կառավարություն: Այս կառավարությունը գործունակ չէ, այն Հայաստանի թիվ մեկ սպառնալիքն է»:

Նա չհամաձայնեց իշխանությունների տեսակետին, թե վարչապետի հրաժարականի հանրային պհանջ չկա. «նույնիսկ այն ճանապարհը, որով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այսպիսի էներգետիկա չուներ2018-ին այո կար սոցիալական բողոք, բողոք կոռուպցիայից եւ մարդիկ ուզում էին դրականորեն փոխել, բայց Նիկոլ Փաշինյանը գողացավ մարդկանց սոցիալական սպասումները»:

Անդրանիկ Թեւանյանը հավել;եց, որ ավելի լավ է հիմա անձրեւի ու ձյան տակ պայքարեն, քան վաղը Երեւանի երկնքում դիմավորենք անոթաչու սարքերն ու հրթիռները: «GPS-ով Հայաստանի սահմաններ գծերը պետական դավաճանություն է»:

News.am