Զինդատախազը չընդունեց իր հետ հանդիպում պահանջող երեք տասնյակ իրավաբաններին

121

ՀՀ զինդատախազ Վահե Հարությունյանը իր հետ հանդիպում պահանջող 3 տասնյակ իրավաբաններից ընդամենը 3 հոգու պատրաստակամություն հայտնեց ընդունելու, այդ պատճառով իրավաբանները մերժեցին առաջարկը՝ հայտնում է Yerkir.am-ը։Նրանք պատճառաբանեցին, որ ակցիան ինքնաբուխ է և իրենցից յուրաքանչյուրը սեփական հարցերն ունի ուղղելու զինդատախազին՝ կապված արցախյան վերջին պատերազմի հանգամանքների հետ։«Մենք ասացինք, որ չենք կարող 3 հոգով բարձրանալ, որովհետև չենք կարող որոշել՝ ո՛վ բարձրանա, ո՛վ՝ ոչ։ Մենք խնդրեցինք, որ պարոն Հարությունյանն ինքն իջնի և մեր հարցերին վերջանական պատասխանի։ Հենց նոր ես մերժում ստացա, որ նպատակահարմար չի համարում և չի կարող ՀՀ զինվորական դատատախազը իր գործընկերների մոտ իջնի և պատասխանի հարցերին»,-ասաց ակցիայի մասնակից իրավաբան Ռուբեն Մելիքյանը։Նա նշեց, որ իրենք ի գիտություն են ընդունում այս մոտեցումը և նույն օրակարգով այսօր՝ ժամը 16։00-ին պատրաստվում են գնալ ՀՀ գլխավոր դատախազություն և խնդրել, որ գլխավոր դատախազը իջնի և պատասխանի իր գործընկերների հարցերին։

Yerkir.am