Երկրին մոտենում է հինգ աստերոիդ

151

Այս շաբաթ Երկրին է կմոտենա հինգ աստերոիդ, որոնցից երկուսը Լուսնից ավելի մոտ կհայտնվեն Երկրին: Այս մասին հայտնում է NASA-ն:

Երեք աստերոիդներ Երկրին կմոտենան դեկտեմբերի 16-ին: Նրանք ունեն 10-ից 24 մետր տրամագիծ: Նրանցից ամենամոտը կանցնի Երկրի կողքով 343 հազար կիլոմետր հեռավորության վրա:

6,8 մետր և 30 մետր տրամագծով երկու աստերոիդներ Երկրին կմոտենան դեկտեմբերի 18-ին: Նրանցից ամենափոքրը կանցնի 57.1 հազար կիլոմետր հեռավորության վրա: