Արդեն հաջորդ շաբաթ Բայդենին կարող են պատվաստել

100

Հաջորդ շաբաթվա սկզբին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը, հավանաբար, կպատվաստվի նոր կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաալիքը:

Պատվաստումը, ամենայն հավանականությամբ, կանցկացնեն հանրության առաջ: Այս ամսվա սկզբին դեմոկրատը հայտարարեց, որ պատրաստ է դրան: Այնուհետև Բայդենը մտահոգություն հայտնեց, որ ամերիկացիները «կորցնում են հավատը պատվաստանյութի արդյունավետության հանդեպ»:

Նա նշել է, որ հանրային պատվաստումների միջոցով ինքը կարող է օրինակ ծառայել համաքաղաքացիների համար: