Առաջիկա օրերին մենք համաձայնագիր կստորագրենք Rafale կործանիչների վերաբերյալ. Միցոտակիս

110

Ֆրանսիական արտադրության 18 գերժամանակակից Rafale ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը հայտարարվել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կողմից 2021 թվականի բյուջեի վերաբերյալ խորհրդարանական ելույթի ժամանակ:«Ես հայտարարում եմ, որ առաջիկա օրերին մենք համաձայնագիր կստորագրենք 18 Rafale կործանիչների գնման մասին։ Մեր երկիրը կստանա նոր ֆրեգատներ, հակասուզանավային ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և F-16-ի արդիականացում: Զինվորական տեխնիկան արդիականացվելու է: Առաջիկա 5 տարիներին մարդկային ռեսուրսները կամրապնդվեն 15.000 զինծառայողների հաշվին: Այս ամենը ներառված է նոր բյուջեում»,- ասել է Միցոտակիսը:Ըստ Proto Thema-ի՝ համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի կներկայացվի խորհրդարան, մինչ այդ սպասվում է նաև, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին կայցելի Հունաստան:Համաձայնագիրը կվավերացվի նոր տարվա սկզբին`Հաշվիչ պալատի կողմից նախնական ստուգումից հետո:

Yerkir.am