Այնուամենայնիվ գլխավոր դավաճանը մի բանում ճիշտ էր. այո, մեր շարժումն էլիտար է. Լիլիթ Գալստյան

115

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.Այնուամենայնիվ գլխավոր դավաճանը մի բանում ճիշտ էր. այո, մեր շարժումն էլիտար է: Հայրենիքը փրկում են էլիտաները՝ քաղաքական, ռազմական, հոգևոր, մշակութային, կրթական ու տնտեսական էլիտաները:Այո, մեր շարժումն էլիտար է, մենք Մաշտոց պողոտան չենք փակի ու կենտրոնում խորոված չենք սարքի, մենք Բաղրամյան պողոտան չենք փակի ու ասֆալտին խալի չենք լվա, մենք սեղանի վրա ճզմած սխտորով եթերում փիփերթով ապուր չենք խոշտանգի, մենք լավաշի մեկ մետրանոց բրդուճը մեջտեղից կծելով կուլ չենք տա, մենք հարբած ու շուռ եկած շշվով գետնին չենք փռվի ու չենք էլ հրապարակայնացնի, մենք սելֆիներով չենք ահաբեկի օտարերկրյա ղեկավարներին, մենք կարմիր գորգին ու մեր տան շեմին մեր ռազմավարական դաշնակցին մոլորված չենք թողնի, և, ի վերջո՝ մենք ժողովրդին սեփական ամբիցիաների համար զոհաբերության չենք տանի ու կոչ չենք անի զինվել ձեռքի տակ եղած քար ու երկաթով, հետո էլ չենք թաքնվի զոհերի թիկունքում:Ու, ամենակարևորը՝ էլիտար, կրթված մարդիկ չեն ստում, նրանց համար ամոթն ու բարոյականությունը վեր է իշխանությունից…Իսկ ավելի հանգամանալից՝ հոդվածով…