ԱՀԿ պատվիրակությունը հունվարին կայցելի Չինաստան՝ ուսումնասիրման նպատակով

140

Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանային տնօրեն Բաբատունդե Օլովոկուրեն հայտարարել է, որ ԱՀԿ պատվիրակությունը նախատեսում է այցելել Չինաստան՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի նոր տեսակի ծագման աղբյուրները։

«ԱՀԿ-ն շարունակում է կապ հաստատել Չինաստանի հետ և քննարկել միջազգային թիմի կազմը և այն վայրերը, որոնք նա կայցելի», – մեջբերում է կազմակերպության խոսնակին «Ռոյթեր» գործակալությունը: «Ներկայումս մենք հասկանում ենք, որ Չինաստանը ողջունում է միջազգային թիմի այցը: Որքանով մեզ հայտնի է, այցը տեղի կունենա հունվարի սկզբին»: