Mediaport‼️ ՀՐԱՏԱՊ. Թշնամու կողմից նախօրեին գերեվարված կամավորների թիվը ոչ թե 150 է, այլ 171

171

Երեք օր առաջ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը գրավելիս թշնամին գերեվարել է 171 հայ կամավորների։

Mediaport-ի` ՊՆ աղբյուրի փոխանցմամբ, գերեվարված կամավորները Գյումրիի գնդի և Արմավիրի ուսումնական բազայի հիման վրա կազմավորված բրիգադի կամավորներն էին, որոնք գնացել էին Հադրութի շրջան՝ հերթափոխի։

Վերջին անգամ նրանց հետ կապը եղել է երեք օր առաջ։ Ստացվում է` այսքան օր իշխանությունները գաղտնի են պահել տղաների գերեվարման փաստը։ Ավելին` ՊՆ-ին հանձնարարված է չհրապարակել գերիների անունները։ Մինչդեռ այսօր թշնամին հրապարակել է բեռնատարի կադրեր, որը տեղափոխում է 171 գերիներին։ (վերևում 👆)

Մեզ հաջողվել է մեկ այլ սահմռկեցուցիչ փաստ ևս պարզել. երեկ թշնամու կողմից սպանված 11 հայ գերիները 21 oր կապի մեջ են եղել ընտանիքների հետ։ Անհետ կորած տղաների ծնողները բոլոր տվյալները հայտնել են ՊՆ-ին ու ՊԲ-ին՝ օգնություն խնդրելով, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել։

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ, տեսնելով իրենց երեխաների սպանության կադերը, ծնողները հարձակվել են ՊԲ շենքի վրա, ծեծի ենթակել Պաշտպանության բանակի հրամատար Միքայել Արզումանյանին:t.me/mediaport2020/1633