Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը

247

Հուշարձանների պղծման դեպքերի մասին տվյալները կներկայացվեն ռուսական խաղաղապահ կորպուսի հրամանատարությանը՝ նման փորձերին հակազդելու համար։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը։ Այս մասին տեղեկություններ են տարածել մի շարք լրատվական կայքեր։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Արցախի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, հրապարակված լուսանկարներից դատելով, գնդակոծվել է եկեղեցու գլխավոր գմբեթը, որը ռազմական գործողությունների ժամանակ անվնաս էր մնացել։

armeniasputnik.am