ՍԱՏՄ պետի տեղակալը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել ՀԿԳ քննիչի. «Հրապարակ»

442

Hraparak.am-ը գրում է. «Երեկ Սարալանջ փողոցում ժամը 22.00-ի սահմաններում ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեի քննիչներից մեկը՝ կնոջ ւ երեխաների ներկայությամբ: Մեզ ասացին, որ ծեծի ենթարկողը եղել է ոմն Արթուր, ով ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի (շիշ բռնող) քրոջ ամուսինն է: Ծեծի ենթարկողները եղել են մոտ 10 հոգի` 2 մեքենաներով, զինվորական համազգեստներով ւ զինված, ու ներկայացել են, թե իբր նոր են դիրքերից իջել: Ծեծի պատճառը եղել է այն, որ քննիչի մեքենան անսարք է եղել, ւ նա փորձել է ճանապարհի երթւեկելի գոտուց հեռացնել մեքենան, ինչն էլ արի ու տես, որ «դուր չի եկել» ծեծի ենթարկող Արթուրին:

Մենք տեղեկացանք, որ ծեծի ենթարկված քննիչը Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Վ․Ա-ն է, իսկ ծեծի ենթարկողներից Արթուրը Սննդի անվտանգության տեսչական մարմնի` ՍԱՏՄ պետի տեղակալ Արթուր Շատվորյանն է, որը, ինչպես նշեցինք, Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինն է։

Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ նման միջադեպ եղել է: «Դեկտեմբերի 15-ին, ժ. 23.50-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժ. 22.05-ին Սարալանջ փողոցում մի քանի անձինք ճանապարհը չզիջելու ւ ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ժամանակ հարվածել են իր մարմնի տարբեր մասերին: Վիճաբանության կասկածանքով կա բերման ենթարկված անձ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն»,-ասացին ոստիկանությունից:

ՍԱՏՄ-ից էլ Արթուր Շատվորյանի մասով ասացին, որ Շատվորյանից իրենք տեղեկություն չունեն, այսօր նա աշխատանքի չի եկել, միայն գիտեն, որ Արթուր Շատվորյանն այս պահին գտնվում է «Պաշտպանության նախարարության իրավասության տակ՝ որպես կամավոր»։

ՀԳ Մեզ տեղեկացրեցին, որ նոյեմբերի 9-ից հետո Պռոշյանի կառավարական ամառանոցներում զորաջոկատ հավաքելու եւ դրանք վարչապետի պաշտպանության համար օգտագործելու գործի պատասխանատուներից մեկն էլ հենց ՍԱՏՄ պետի տեղակալ Արթուր Շատվորյանն էր, որն այս օրերին աշխատավայրում ասել է, որ կամավորական ջոկատ է տանում Կապան»։