ՌԴ-ում պատրաստ են պարենի գները կարգավորելու լիակատար միջոցներ

172

Համակարգային բնույթի բոլոր անհրաժեշտ որոշումները և միջոցները պատրաստ են հիմնական ապրանքների սպառման գների կտրուկ աճի դեմ պայքարելու համար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Կառավարության ղեկավարի խոսքերով, դա թույլ կտա ոչ միայն հիմա, այլև տեսանելի ապագայում անհապաղ և հստակ կերպով արձագանքել ցանկացած մարտահրավերների և կանխել սննդամթերքի գնի անհիմն բարձրացումը: