ՌԴ նախկին նախագահները կկարողանան ցմահ սենատորներ դառնալ

110

Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահները կկարողանան պետության ղեկավարի լիազորությունների դադարեցումից հետո դառնալ Ֆեդերացիայի խորհրդի անդամ և այնտեղ ցմահ զբաղեցնել սենատորի պաշտոնը: Համապատասխան փոփոխությունը նախատեսում է Դաշնության խորհրդի կազմավորման նորացված կարգի մասին օրենք, որը չորեքշաբթի կայացած նիստում հաստատվեց վերին պալատի կողմից, գրում է news.ru-ն։

Օրենքը նախատեսում է Դաշնության խորհուրդ մուտք գործել ոչ ավելի, քան 30 ներկայացուցչի, որոնք նշանակվում են նախագահի կողմից։ Նրանցից յոթից ոչ ավելին կարող են նշանակվել ցմահ:

Մնացած ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետը հաշվարկվելու է վեց տարի ժամկետով: