ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն հայտնեց Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային զենքի առնչությամբ

156

 «Իրավիճակը, որը ստեղծվել է Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքի շուրջ, ամենալուրջ մտահոգությունն է առաջացնում ինչպես ռազմավարական համատեքստում, այնպես էլ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հեղինակությունն ու կենսունակությունն ու դրա կողմից հաստատված չտարածման ռեժիմը ապահովելու առումով», ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:

Նա նաև շեշտել է, որ այս լուրջ խնդրի միակ լուծումը կարող է լինել ամբողջ ամերիկյան միջուկային զենքի վերադարձը ԱՄՆ տարածք: