Մոսկվայում կոշտ սահմանափակումների անհրաժեշտություն չկա

136

Մոսկվայում կորոնավիրուսի տարածման հետ կապված խիստ սահմանափակող միջոցներ հայտարարելու անհրաժեշտություն չկա, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

“Բժշկական համակարգի բոլոր օղակները գործում են՝ շտապօգնություն, ստացիոնար, ամբուլատոր օգնություն: Այս պայմաններում մենք կարող ենք մեզ թույլ տալ շարունակական արգելափակումներ չներդնել, որպեսզի չփլուզենք տնտեսությունը, մոսկվացիների եկամուտները և չխաթարենք բնականոն սոցիալական կյանքը”, Սոբյանինի խոսքերն է մեջբերում Ինտերֆաքսը: