Հաղթեցին Արցախում, պարտվեցին աշխարհում. ինչու են Ալիևն ու Էրդողանը սպառնալիքներ հնչեցնում

292

Արման ՎանեսքեհյանԹուրքիան ու Ադրբեջանը չեն կատարել «տնային աշխատանքը»` դուրս չեն մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, այլ հակառակը՝ Մոսկվային տարածաշրջանում ամրապնդվելու հնարավորություն են տվել. դեռ միայն խաղաղապահ զորախմբի տեսքով։

Բաքվում կայացած ռազմաշքերթ ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալից հռետորաբանությունն ու Էնվեր փաշայի մասին պատմական ակնարկը միայն վկայում են այն մասին, որ Թուրքիայի առաջնորդը բարկացած է։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շուրթերից Հայաստանի հասցեին հնչեցրած տարածքային նկրտումները հավաստում են, որ Բաքուն չի ստացել այն ամենը, ինչի հույս ուներ։   

Լավ դեմք` վատ խաղի ժամանակ

Բաքվում անցկացրած ռազմաշքերթը` նվիրված Արցախում մարտական գործողությունների ավարտին, դարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացահայտ աշխարհաքաղաքական ու դիվանագիտական դեմարշը։ Նա իր ելույթում տարածքային նկրտումներ հայտնեց Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։

Ալիևը մասնավորապես ասաց, որ Զանգեզուրը, Սևանն ու Երևանը «ադրբեջանցիների պատմական հողերն են»։ Պնդում էր՝ իբր ադրբեջանցիներին 30 տարի առաջ են վռնդել այդ տարածքներից։

Առանձնակի ուշադրություն է պետք դարձնել այն փաստին, որ Ադրբեջանի առաջնորդի ելույթում խոսքն այն տարածքների մասին է, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ներսում, համաշխարհային հասարակության կողմից ճանաչած սահմանների։

Դիվանագիտական էթիկային նման աղաղակող խախտումը պետք է ագրեսիա որակել։ Խոսքը բնականաբար այն մասին չէ, որ Ադրբեջանը հենց հիմա իր Զինված ուժերը կուղարկի ինքնավար Հայաստանի տարածքը գրավելու։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հետ կապված խնդիրների ֆոնին պետք է անպայման հիշել ու հաշվի առնել մի հանգամանք` Ալիևի ագրեսիվ պահվածքն ու մարտատենչ հռետորաբանությունը պետք է Հայաստանի ղեկավարությանն ու համաշխարհային հանրությանը հուշեն, որ ղարաբաղյան ճակատում «հաջողությունից գլուխը կորցրած» Ադրբեջանի նախագահը վտանգավոր է։    

Հատկապես, որ պարզվեց՝ այսպես կոչված հաղթանակն Արցախում այն չէր, ինչին ուզում էին հասնել Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները։ Հայերից խլած յոթ շրջանները, Շուշին ու Հադրութն աշխարհաքաղաքական առումով ոչինչ են այն փաստի դեմ, որ Արցախում հայտնվել են ռուս խաղաղապահներ ու առնվազն հինգ տարով հիմնավորվել այնտեղ։

Հատկապես, որ հինգ տարին լրանալուց հետո խաղաղապահ զորակազմի` Արցախում մնալու երկարացումն ավելի քան հավանական է։ Այնպես որ Բաքվում շքերթի ժամանակ ամբիոնի մոտ կանգնած Ալիևն ու Էրդողանն ամենայն հավանականությամբ ստիպված էին լավ դեմք ընդունել վատ խաղի ժամանակ։

Յուպիտեր, դու բարկանում ես, ուրեմն՝ դու իրավացի չես…

Երկու նախագահների ագրեսիվ հռետորաբանությունն ամենայն հավանականությամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ պայթեցնելով իրավիճակը Հարավային Կովկասում, ո՛չ Անկարան, ո՛չ Բաքուն չհասան իրենց վերջնական նպատակին։ Իսկ վերջնական նպատակն իրականում մեկն էր՝ կայծակնային արագությամբ զբաղեցնել Արցախի ամբողջ տարածքը՝ հետագայում ամբողջ հայ բնակչությանը տեղահանելու հեռանկարով։ Դա պետք էր անել ռեկորդային կարճ ժամկետներում։

Վերջերս լրատվական դաշտ սողոսկած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի ԶՈւ-ի, թուրք հատուկջոկատայինների ու մերձարևելյան վարձկան գրոհայինների ուժերով Արցախը գրավելու գործողությունը նախատեսում էր անցկացնել 7-10 օրում։

Անկարայում ու Բաքվում հույս ունեին, որ այդ ընթացքում Մոսկվան չի հասցնի կողմնորոշվել։ Իսկ հետո, եթե որոշեր ամբողջովին ադրբեջանցիների կողմից վերահսկող Արցախ խաղաղապահ զորակազմ ուղարկել, դա արդեն կարվեր այլ պայմաններով` Սիրիայի սցենարի նման։ Ասենք՝ խաղաղապահ գործողությանը թուրքերի անմիջական մասնակցության պայմաններով։ Չստացվեց։

Պատերազմի 44 օրերի ընթացքում, երբ ոչ լավ վիճակում գտնվող արցախյան բանակին, հաջողվեց զսպել դեպի Ստեփանակերտ ձգտող Ադրբեջանի ԶՈւ զինվորների ու ահաբեկիչների գրոհը, Մոսկվայում կողմնորոշվեցին ու խաղաղապահ զորախումբ ուղարկեցին։ Ռուս խաղաղապահները լուրջ պատրաստված եկան Արցախ. դրա մասին կարելի է դատել թեկուզ միայն Լաչինի ամրաշինական կառույցներից։

Ռուս խաղաղապահների հետ դժվար մարտի դուրս գան, ու հիմա Թուրքիան չի կարող տարածաշրջանում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Հենց դա է առաջին հերթին նյարդայնացնում Էրդողանին, որը հույս ուներ հաղթանակած մտնել մի տարածաշրջան, որն արդեն ավելի քան հարյուր տարի արգելված գոտի է թուրք զինվորի համար։

Թուրքիայի նախագահի սպառնալից ելույթը Բաքվի շքերթի ժամանակ, պատմական ակնարկը 1915 թվականի իրադարձությունների մասին (Էնվեր փաշայի անվան հիշատակումը այլ կերպ հնարավոր չէ բացատրել) վկայում են այն, որ Էրդողանը ջղայնացած է։ Քանի որ դիվանագիտական հարթակից սպառնալիքներ հնչեցնելը ստորություն է։

Անմտություն` ռազմական ուժի կիրառման ժամանակ

Ինչևէ, երկու նախագահների կազմակերպած դիվանագիտական դեմարշից շատ բան է պարզ դառնում։ Օրինակ`որ ո՛չ Անկարան, ո՛չ Բաքուն մտադիր չեն բավարարվել ստացածով ու կանգ առնել։ Բրյուսելում, Լոնդոնում, Վաշինգտոնում ու Թել Ավիվում այս պահվածքը դժվար թե ողջունեն։

Քանի որ թուրքերն ու ադրբեջանցիները չկարողացան Մոսկվային դուրս մղել տարածաշրջանից, հակառակը, նախապայմաններ ստեղծեցին, որ ռուս զինվորը (թեկուզ և որպես խաղաղապահ) ոտք դնի Արցախ։ Ընդ որում՝ օրինական կերպով, միջազգային բոլոր նորմերի պահպանմամբ։ Դա առաջին հերթին Ալիևի ու Էրդողանի սխալի հետևանքն է։

Մյուս կողմից՝ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի նախագահները (վերջինը ռազմական ուժի կիրառության հարցում հայտնի է իր հուզականությամբ ու բռնկուն տեսակով) չեն համարձակվի նորից պայթեցնել իրավիճակը տարածաշրջանում։ Արդյունքում ստացվում է, որ Արցախում հաղթելով հայերին, Անկարան ու Բաքուն լուրջ պարտություն կրեցին աշխարհաքաղաքական հարթակում։

Նրանք Ռուսաստանին հարկավորություն տվեցին մուտք գործել մի տարածաշրջան, որն օդի պես անհրաժեշտ էր հիշատակված ուժերին (այդ թվում է նաև ՆԱՏՕ-ին)։ Անհրաժեշտ էր, քանի որ նրանք լրջորեն հույս ունեին, որ մարտական գործողությունները տարածաշրջանում կշարունակվեն ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի մասնակցությամբ։

Ի դեպ, Իրանի մասին արժե առանձին խոսել։ Հենց Թեհրանն էր պատերազմի ամենաթեժ ու լարված պահերին բացասաբար արտահայտվում տարածաշրջանում միջպետական սահմանների փոփոխմանը։ Հետաքրքիր է՝ ինչպես կարձագանքի Իրանի ղեկավարությունը Զանգեզուրի, Սևանի ու Երևանի հետ կապված Ալիևի քաղաքական դեմարշին։ Հետաքրքիր է նաև՝ ինչպե՞ս կարձագանքի Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ եթե հայ ժողովուրդը ղարաբաղյան պատերազմից դասեր չքաղի, ապա տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի։

Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի ու Ադրբեջանի առաջնորդները, շքերթի ժամանակ ակնհայտորեն սադրիչ ու ագրեսիվ հայտարարություններով անելով, փորձում էին էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանում տիրող լարված վիճակը։

Armeniasputnik.am