Լաչինի միջանցքում մարդիկ պետք է ապրեն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո. Փաշինյան

207

Շուշիի շրջանի Հին շեն համայնքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակն ու իրարամերժ լուրերը Փաշինյանը բացատրում է. «Խնդիրն այն է, որ կա հետեւյալ պայմանավորվածությունը, որ Լաչինի միջանցքում չպետք է լինեն ոչ ադրբեջանական, ոչ էլ հայկական զորքերի ստորաբաժանումներ: Ամբողջությամբ այն պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքով: Հիմա խնդիրն այն է, որ այդ պրոցեսը պետք է տեղի ունենա սինխրոն: Դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է եւ մարդիկ պետք է շարունակեն ապրել այդտեղ»:

Նա հավելել է. «Շուշիի շրջանի Հին շենի շուրջ իրավիճակը հանգուցալուծվել է, հանգուցալուծվում է, խնդիրը լուծված է եւ գտնվում է լուծման փուլում»: