Էրդողանն ամերիկյան պատժամիջոցներն անվանում է հարձակում Թուրքիայի ինքնիշխան իրավունքների դեմ

132

«Այս որոշումը մեր երկրի ինքնիշխան իրավունքների դեմ հարձակում է: Դրանց իրական նպատակը պաշտպանական արդյունաբերության մեջ մեզ կախվածության մեջ գցելն է: ԱՄՆ-ն չհամապատասխանեց մեր պայմաններին ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցում, իսկ պատժամիջոցներ նրանք կիրառեցին, որովհետև մենք բավարարեցինք մեր կարիքները ուրիշներին օգնելիս։ Մենք կաշխատենք երկու անգամ ավելի ջանասիրաբար, որպեսզի մեր պաշտպանական արդյունաբերությունն էլ ավելի անկախանա», Էրդողանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։