Գերմանիան ցանկանում է լավ ռազմավարական հարաբերություններ ՌԴ-ի հետ, թեև նկատում է խնդիրներ

168

Գերմանիային անհրաժեշտ են լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց չպետք է աչք փակել վիճահարույց կետերի վրա, այսօր Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

 «Մի կողմից, մենք պետք է տեսնենք, որ ցանկություն կա լավ ռազմավարական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, ես դա միշտ ասել եմ», հայտարարել է նա: Մյուս կողմից, պետք է նկատել «իրականությունը»։

 Վիճահարույց կետերի շարքում Մերկելն անվանել է Ալեքսեյ Նավալնիի գործը, ինչպես նաև Բեռլինի Փոքր Թիրգարթեն այգում կատարված սպանությունը: Բացի դրանից, «քիչ առաջընթաց կա Ուկրաինայի Մինսկի գործընթացում»:

Մերկելի խոսքերով, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների համար «նոր մեկնարկ» չի պահանջվում: