Գայանե Մելքոմ Մելքոմյանը կփոխարինի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին

555

«Այս հարցը հետպատերազմյան ծանր ու լարված իրավիճակում վստահաբար առաջնահերթությունների շարքում չէ, բայց քանի որ առաջացրել է հանրային հետաքրքրություն, հարկ եմ համարում դրան անդրադառնալ։ Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ՝ փոխարինելու Տիգրան Վիրաբյանին։ Իմ առավելագույն կարողություններն ի շահ քաղաքի գործադրելու մղումով՝ առաջարկն ընդունել եմ։ Ավագանու առաջիկա նիստում այն կդրվի քննարկման։

ՀԳ Ինչ վերաբերում է երեկվանից իմ անձի վերաբերյալ անանուն էջերով և անունավոր լրատվականներով շրջանառվող սուտ «բացահայտումներին», պարզ է, որ դրանց նպատակն ինձ վարկաբեկելն է․ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը։