Առաջին պատվաստանյութը ԵՄ-ում կհաստատվի մեկ շաբաթվա ընթացքում

134

Նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ առաջին պատվաստանյութը Եվրոմիությունում կհաստատվի մեկ շաբաթվա ընթացքում, ասել է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նրա խոսքերով, «ԵՄ առաջին բնակիչները պատվաստվելու են մինչև 2020 թվականի վերջ»:

“Ամեն օրը հաշիվ է. մենք աշխատում ենք ամբողջ ուժով՝ թույլատրելու COVID19-ի պատվաստանյութեր, որոնք անվտանգ ու արդյունավետ են”, ասել է նա իր թվիթերյան էջում։

“Ես ողջունում եմ Եվրոպական դեղերի գործակալություն հայտարարությունը, որ Pfizer պատվաստանյութը կսերտիֆիկացվի մինչև Սուրբ Ծննդյան տոները: ԵՄ առաջին բնակիչները հավանաբար կպատվաստվեն մինչև 2020 թ․ վերջը”: