Այս ծրագիրը Նիկոլ Փաշինյանը որոշել է հասցնել ավարտին, դրա համար էլ չի տալիս հրաժարական. Արսեն Բաբայան

180

Այս ծրագիրը Նիկոլ Փաշինյանը որոշել է հասցնել ավարտին, դրա համար էլ չի տալիս հրաժարական, բայց իր տալ-չտալուն որւէ մեկը չի նայելու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում վերջին 2 օրերին 150-ին մոտ հայ ռազմագերի լինելու հարցին։

«Սա նշանակում է, որ չունենք իշխանություն, այն իր տեղում չի։ Բացի գերիներից մենք ամեն օր կորցնում ենք գյուղեր։ Այս ծրագիրը Նիկոլ Փաշինյանը որոշել է հասցնել ավարտին, դրա համար էլ չի տալիս հրաժարական, բայց իր տալ-չտալուն որւէ մեկը չի նայելու։ Նիկոլ Փաշինյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության որին կենթարկվի։ Մինչւ Նիկոլ Փաշինյան հրաժարականը, ցավոք, ոչինչ հնարավոր չէ անել։ Եթե ինչ-որ բան պիտի արվի, պետք է ունենանք իշխանություն։ Պետք է ունենանք մարդիկ Կառավարությունում, որոնք կարողանան որւէ բան բանակցել։ Այս իշխանությունը ստորացված վիճակում է ադրբեջանցիների, Արդրբեջանի նախագահի կողմից։ Ստորացված իշխանությունը չի կարող անել ոչ մի բան ւ չի էլ անում»,- նշեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է րոպե առաջ հեռանա, որպեսզի ձւավորվի այնպիսի Կառավարությունը, ոըը կկարողանա կանխել այս աղետալի իրավիճակը։

«44 հայ գերիների վերադարձի համարր շատ ուրախ եմ։ Նրանք ամեն ինչ պայմանավորվում են իրենք իրենով ւ իրենք հայտնի ստախոսներ են։ Մենք շատ լավ գիտենք, որ 44 հայ գերիների ճանաչման հարցում մեծ դեր են ունեցել Արցախի ւ Հայաստանի ՄԻՊ-եր, փաստաբանական գործունեությունը՝ Սիրանուշ Սահակյանի ւ Արտակ Զեյնալյանի դերը։ Եվ շատ լավ գիտենք այնտեղ Ռուսաստանի դերը, խաղաղապահ ուժերի ղեկավարի դերը։ Ցանկացած արդյունք Նիկոլը կվերագրի իրեն, ինչպես արել է միշտ»,- ասաց Արսեն Բաբայանը։

News.am