Ամեն թփի տակ խաղաղապահ չկա. որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումն Արցախում

99

Համաձայնագրի իրականացման բարդությունն այն է, որ ենթադրվում է ծավալուն տարածքային փոփոխություններ անել կապված այն բանի հետ, որ մի շարք բնակավայրեր ու ամբողջ շրջաններ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Միջադեպերն Արցախում անխուսափելի են, սակայն խաղաղապահներից բացի հակամարտության կանխարգելման այլ մեխանիզմ չի առաջարկվել։ Bunin & Co տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։

«Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև նոյեմբերի 9–ին ստորագրված հայտարարությունն առաջին անգամ խախտվել է։ Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել։ Ու թեև կարճ ժամանակ անց ռուս խաղաղապահներին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտնել է միջադեպի կասեցման ու իրավիճակի կարգավորման մասին, իրադրությունը մտահոգություն է առաջացնում»,- ասել է Մարկեդոնովը։

Որքա՞ն լուրջ էր դեկտեմբերյան այդ սրացումը։ Կարո՞ղ ենք արդյոք խոսել փխրուն ստատուս քվոյի խախտման մասին։

Մարկեդոնովի խոսքով՝ նախևառաջ պետք է հաշվի առնել, որ հրադադարի մասին համաձայնագիրը հակամարտության համապարփակ քաղաքական լուծում չէ ու չի կարող լինել։ Այն հրադադար է ապահովում ու կարգավորման հնարավորություն տալիս։

Համաձայնագրի իրականացման բարդությունն այն է, որ ենթադրվում է ծավալուն տարածքային փոփոխություններ անել կապված այն բանի հետ, որ մի շարք բնակավայրեր ու ամբողջ շրջաններ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում։ Այդ իրավիճակում շատ դժվար է կանխատեսել նոր սահմանագծերի բոլոր աղեղներն ու զիգզագները։ Խաղաղապահներն էլ ամեն մի թփի տակ տեղակայված չեն։ Տեղի է ունենում այն, ինչը զինվորականներն անվանում են տարբեր տարրերի «համաձայնեցում»։

Ղարաբաղի դեպքում դա ռուս խաղաղապահներին են, ադրբեջանցի զինվորականներն ու ուժայինները, Լեռնային Ղարաբաղի կառույցների ներկայացուցիչները։

«Արդյունավետ կոմունիկացիոն փոխներգործության ու արձագանքման հասնելը բարդ գործընթաց է։ Բախումներն ու միջադեպերն անխուսափելի են», – նշել է Մարկեդոնովը։

Պետք է հասկանալ նաև, որ եռակողմ հայտարարությամբ մի շարք խնդիրները փակելուց բացվել են մի շարք այլ խնդիրներ։ Նույն խաղաղապահների հետ տարբեր հույսեր են կապում։ Եվ հակառակ կողմը` սեփական սխալները հարկ եղած դեպքում հենց նույն խաղաղապահների վրա են բարդելու։

Սակայն հիմա և այստեղ զինված նոր հակամարտությունը կանխելու ոչ մի ավելի արդյունավետ մեխանիզմ չի առաջարկվել։ Այսօր դա խոստովանում են բոլոր խաղացողները, որոնք այսպես թե այնպես ներգրավված են հակամարտության կարգավորման մեջ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմանում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ էին ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վնասվածքներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։

Armeniasputnik.am