ԱՀԿ-ն մտադիր է մինչև հաջորդ տարվա վերջ ստանալ 2 միլիարդ պատվաստանյութ

102

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ակնկալում է մինչև հաջորդ տարվա վերջ 2 միլիարդ պատվաստանյութ ստանալ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի ավագ խորհրդական, ԱՀԿ պատվաստանյութերի մատչելիության աքսելերատորի աշխատանքի ղեկավար Բրյուս Էյլվարդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 «Այս պահին մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ 2 միլիարդ պատվաստանյութ ձեռք բերենք մինչև 2021 թվականի ավարտը: Գուցե ավելի շատ, և մենք հուսով ենք, որ դա ավելի շուտ կլինի», ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Նա նշել է, որ դեռ հայտնի չէ, թե որ պատվաստանյութն է լինելու ամենաապահովն ու արդյունավետը: