CNN. Թրամփը չի պատրաստվում հրապարակավ ընդունել պարտությունը

135

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում հրապարակավ ընդունել ընտրություններում կրած պարտությունը, չնայած այն հանգամանքին, որ ընտրական կոլեգիան Բայդենին է ընտրել որպես պետության նոր ղեկավար: Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրը:

Միևնույն ժամանակ, Թրամփի որոշ խորհրդականներ նշել են, որ նա մասնավոր կերպով խոստովանել է, որ երկրորդ ժամկետով չի մնա Սպիտակ տանը: