Սոթքի համար վայնասուն բարձրացրիք, իսկ պոտենցիալ առաջին հարկատուին՝ Ամուլսարին, թույլ չեք տալիս, որ բացվի

123

«Ամուլսարի հանքը շահագործողը կարող է դառնալ համար մեկ հարկատուն»,-«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ  ասել է ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը  ՀՀ-ում  հանքերի շահագործման մասին է խոսել  և օրինակ բերել Սոթքը: Նա նշել է. «Տեսանք, թե Հայաստանի Հանրապետության 4-րդ  հարկատուին կորցնելիս ինչ վայնասուն բարձրացրինք, բայց պոտենցիալ առաջին հարկատուին ուղղակի չենք թողնում, որ բացվի: Առաջին հարկատուին ասում ենք՝ դու մի բացվի, բայց չորրորդ հարտակուին կորցնելը ծանր ենք տանում»: