Ռոբերտ Քոչարյանը ձևակերպում է Հայաստանի ներքաղաքական օրակարգը․ Politik.am

171

Politik.am-ը գրում է․ «Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայկական «5-րդ ալիքին» եւ ռուսական НТВ-ին տված հարցազրույցում ըստ էության ձեւակերպել է այն հիմնական թեզերը, որոնք անհրաժեշտ են ներկայումս ներքաղաքական դաշտի համար, հատկապես՝ գործող իշխանությունների հեռացման գործընթացի համատեքստում։ Հիշեցնենք, որ վերջին երկուս ու կես տարիների համար Ռոբերտ Քոչարյանը կանխատեսել էր հայտնի «կոնսենսուս -1»-ը, որը կարելի է ասել, այսօր արդեն լիովին ձեւավորված-բյուրեղացած է եւ գործում է։ Ըստ ամենայնի, վերջին հարցազրույցում նա մեր կարծիքով, նախանշում է ներքաղաքական օրակարգի հետեւյալ թեզիները․

• Հայաստանի ներկայիս ղեկավարությունը իր անզգույշ հայտարարություններով ու գործողություններով արեց ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղում պատերազմ սկսվի

• Հայաստանը ուներ հնարավորություն պատերազմը տանուլ չտալու

• Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ցույց տվեց իր ամբողջական ոչ-կոմպետենտությունը

• Պատերազմում պարտվել է ոչ թե Հայ ժողովուրդը, այլ վարչապետն իր թիմով

• Պատերազմի 4-5-րդ օրերին արդեն հասկանալի էր, որ Փաշինյանը պետք է ընդուներ այսպես կոչված «Լավրովյան պլանը» եւ դադարեցներ պատերազմը՝ ԳՇ զեկույցից անմիջապես հետո

• Այժմ հապշտապ կերպով պառլամենտական ընտրությունների անցկացումը սխալ կլիներ, անհրաժեշտ է գոնե մի տարի, որպեսզի մարդիկ կարողանան ողջամիտ ընտրություն կատարել

• Պատերազմից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները պետք է նոր մակարդակի վրա դրվեն հատկապես ռազմա-տեխնիկական ուղղությամբ։ Սրանք իրականում թեզիսներ են, որոնք կարելի է բացել եւ ստանալ բավական տարողունակ պատկեր եւ դրանից էլ արտածել քաղաքական գործողությունների, քաղաքական մտքի եւ քաղաքական խոսքի համար անհրաժեշտ կոմպոնենտները։

Հաշվի առնելով, թե ինչպես կայացավ եւ սկսեց գործել «կոնսենսուս -1»-ը, կարելի է նաեւ ասել վստահաբար, որ այս թեզիսների շուրջ է, որ առաջիկայում զարգանալու է ներքաղաքական կյանքը Հայաստանում։