Պոմպեո․ «Ռուսաստանը սպառնում է Միջերկրածովքի կայունությանը»

178

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կարծում է, որ Ռուսաստանը «քաոս և բախումներ է սերմանում, պառակտում է միջերկրածովյան երկրները» և բուն տարածաշրջանը, ինչպես նաև այնտեղ իրականացնում է քաղաքական խաղեր:

Պոմպեոյի՝ այսօրվա հրապարակված հայտարարության համաձայն, պետքարտուղարը կարծում է, որ «Ռուսաստանը, ապատեղեկատվություն տարածելու և ազգային ինքնիշխանությունը խարխլելու տարբեր մեթոդներով, շարունակում է սպառնալ Միջերկրաովքում կայունությանը», գրում է ՏԱՍՍ-ը: Պոմպեոյի կարծիքով, Ռուսաստանը, իբր, «աջակցում էր Լիբիայի մայրաքաղաքի վրա հարձակմանը»՝ խանգարելով երկրում խաղաղություն հաստատելու ջանքերին: