Պոմպեոն ասաց՝ ինչու ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ

102

Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները մտցվել են ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով, ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարության մեջ:

«Այսօր Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մարմնի դեմ Ռուսաստանի զենքի արտահանման գլխավոր մարմնի՝ «Ռոսօբորոնէքսպորտոմ»-ի հետ գիտակցված էական գործարքներ կնքելու համար` С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումների տեսքով»,  ընդգծվում է փաստաթղթում: