Ոստիկանությունը անհամաչափ ուժի կիրառմամբ մեզ բերման ենթարկեց. Ռուսլան Բարսեղյան

215

Ինչպես երեկ հայտնել էինք՝ Արագածոտնի մարզի Ապարանի ոստիկանական բաժանմունք բերման էին ենթարկել ՀՅԴ Արագածոտնի մարզային ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանին։
Վերջինս Azgonline-ի հետ զրույցում նշեց. «Ոստիկանները մոտեցան մեզ, պահանջեցին բացել ճանապարհը, բայց մենք նրանց ասեցինք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն ակցիաների ժամանակ ցուցարարները իրավունք ունեն տևական ժամանակով փակել ճանապարհը, սակայն նրանք անհամաչափ ուժ կիրառելով մեզ հեռացրեցին ճանապարհից ու բերման ենթարկեցին։ Մեր հորդորներին, որ կոպիտ չվարվեն ցուցարարների հետ, փողոցային բառապաշարով չխոսեն նրանց հետ, ոչ մի ազդեցությունն չունեցավ նրանց վրա»։

Մեր հարցին, թե հետագա ինչ քայլեր եք անելու, ցուցարարը պատասխանեց.
«Շարունակելու ենք բողոքի ակցիաները, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա», ֊ եզրափակեց Ռուսլան Բարսեղյանը։