Մամուլն այսօր. Tert.am-ի ծաղկաքաղը

187

Մամուլն այսօր՝

📜«Հրապարակ»․ Փաշինյանն իմքայլականներին հանձնարարել է դուրս գալ «թաքստոցներից», շփվել մարդկանց հետ

📜«Փաստ»․ Դեսպաններին հանձնարարել են հանգստացնել Սփյուռքին ու կանխել Փաշինյանի դեմ ուղղված արշավները

📜«Հրապարակ»․ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ասել է՝ զորքը պատրաստ պահի, որ իր հրահանգով իջեցնեն քաղաք, սակայն նա մերժել է՝ քանի դեռ ես եմ Գլխավոր շտաբի պետը, զորքը ներքաղաքական գործընթացներին չի միջամտելու

📜«Հրապարակ»․ Մարզպետներին հրահանգված է՝ ի պաշտպանություն Փաշինյանի հանրային հավաքներ կազմակերպել այն համայնքներում, որոնց ղեկավարները հրապարակային հայտարարել են վարչապետի հրաժարականի պահանջի մասին

📜«Փաստ»․ Փաշինյանի գլխավոր նպատակը մայիս-հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն ու ցանկացած միջոցով վերարտադրվելն է

📜«Փաստ»․ Տեղեկատվական տեռորի «սուպերաստղ» իշխանությունը «մեդիատեռորից» է խոսում

📜«Ժողովուրդ»․ Կվերադառնանք համակարգ, երբ այս իշխանությունը կհեռանա. դատախազներ

📜«168 ժամ»․ Դիավաճառություն․ մարդը, ում պատճառով առնվազն 5000 մարդ է զոհվել, ցանկանում է այդ նույն զոհերի հիշատակի ոգեկոչումը ծառայեցնել իր ճղճիմ քաղաքական նպատակներին

📜«Իրատես». Լևոնականի համբավ ունեցող ԿԳՄՍ նախարարն ընդամենը արտաքին շղարշն է, հետևում կրկին Արայիկ Հարությունյանն է․ նա շարունակում է ոլորտում իր քաղաքականությունը թելադրել

📜«Ժողովուրդ». Փակ հանդիպմանը խոսվել է Մեղրիից. ինչ է մանրամասնել Փաշինյանը

📜«Ժողովուրդ». Պարգևավճարներո՞վ բյուջե, թե՞ առանց դրա. քաղաքապետարանի առաջարկը

📜«Փաստ»․ Վիտալի Բալասանյանը լայն լիազորություններ է ստացել․ նա ԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնելիս կարևոր նախապայման է ունեցել՝ ցանկացած պահի ՀՀ իշխանությունների հասցեին ասել այն, ինչ ճիշտ է համարում

📜«168 ժամ»․ Փաշինյանի վտանգավոր խաղը․ նա հանուն իր իշխանության պատրաստ է վտանգել ինչպես հայ-ռուսական հարաբերությունները, այնպես էլ՝ Արցախի հարցի լուծման հեռանկարի առումով կարևոր ԵԱՀԿ Մինսկի խումբը

📜«168 ժամ»․ Սամվել Բաբայանը շատ հետաքրքիր հայտարարություն է արել՝ քրեական գործ հարուցելու համար․ Մովսես Հակոբյան

📜«Առավոտ»․ Ճիշտ երթի ժամանակն է․ նահատակների հիշատակը հարգելու լավագույն ձևը կլիներ մեղքերի խոստովանությունը, ներողություն խնդրելը և հեռանալը

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ։