ՄԱԿ-ը դատապարտեց գրոհայինների հարձակումը Նիգերում

157

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարը դատապարտել է գրոհայինների հարձակումը Նիգերի Թումուր քաղաքի վրա, որի արդյունքում զոհվել է 28 մարդ, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել:

Ինչպես երեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցում նշեց գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բաբար Բալոչը, փախստականների հարցերով գերագույն կոմիսարը մտահոգ է Թումուրում ավելի քան 30 հազար փախստականների և ներքին տեղահանված անձանց անվտանգությամբ: