«Ղարաբաղից եմ, եկել եմ Օսմանի կողքին կռվեմ». հատված` թուրքական սերիալից. տեսանյութ

131

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«

​Երկու շաբաթ առաջ Հորդանան այցի ժամանակ հանդիպեցինք հայ համայնքի համակարգող խորհրդի հետ։ Ներկաների բարձրացրած ամենակարևոր խնդիրներից մեկը, որի լուծման հարցում նրանք խնդրում էին Հայաստանի օգնությունը, Հորդանանում սկսված հակահայկական տրամադրություններ են, որոնք վերջին մի քանի տարիներին հաջողությամբ ստեղծում ու տարածում են Թուրքիան և Ադրբեջանը։ Նույնն է իրավիճակը նաև տարածաշրջանի այլ երկրներում և համայնքներում, որոնք ավանդապես պրոհայկական տրամադրված են եղել տասնամյակներ շարունակ (ամենացայտուն օրինակը այս տարվա հուլիսին Բեյրութում հակահայկական ցույցն էր՝ կազմակերպված Թուրքիայի կողմից)։ Այսօր հայկական համայնքները, հայկական դիվանագիտական ներկայացուցչությունները շատ ծանր կացության մեջ են հայտնվել։
Այդ քարոզչությունն իրականացվել է տարբեր ձևերով և այսօր էլ շարունակվում է, օրինակ, թուրքական սերիալներով։ Ահա մի թարմ օրինակ ամենամեծ ճանաչում ունեցող «Օսման» պատմական սերիալի վերջին սերիայից (ցուցադրված մի քանի օր առաջ), որտեղ մարտի ժամանակ զրույց է տեղի ունենում թուրք զորահրամանատարի ու կռվողներից մեկի միջև.

  • Ապրի իմ իգիթը։ Որտեղի՞ց ես եկել։
  • Ղարաբաղից… Հիմա էլ եկել եմ Օսմանի կողքին կռվելու։
  • Փառք Աստծո։ Բարևներ Ղարաբաղի իգիթներին։

Հակահայկական տրամադրությունների այսչափ լայնածավալ տարածման պատճառներից մեկն այն է, որ ՀՀ համապատասխան կառույցները, որ պետք է զբաղվեին մեզ համար կենսական տարածաշրջանում հակահայկական քարոզի դեմ պայքարով, զբաղված են եղել ներքաղաքական ու ներհայկական թեմաներ հրահրելով։ Ցավոք, վստահելի աղբյուրներից հայտնի դարձավ նաև, որ այդ գործի համար առաջնային պատասխանատվություն կրող հայտնի ՊՈԱԿ-ին 2018-ից ի վեր շուրջ մեկ տարի արգելվել էր հակաթուրքական կամ հակաադրբեջանական որևէ քարոզչական գործունեություն ծավալել (թե ինչու, դրա պատասխանը թողնում եմ ձեզ)։

Այսօր հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բարեկամություն քարոզող ՀՀ իշխանությունները այս իրավիճակը ուղղել, ցավոք, չեն կարող։ Իսկ իրավիճակի փոփոխություն պետք է հենց նույն Հայաստան-Թուրքիա հարաբերություններ հաստատելու համար։

ՀԻՇԵՑՈՒՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:

Ֆիլմի` այդ հատվածը