Հունգարիայի խորհրդարանը ընդունեց օրինագիծ, որով միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումն արգելվում է

170

Հունգարիայի խորհրդարանն այսօր օրենք է ընդունել, որն արգելում է միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Այժմ միայն ավանդական ամուսնական զույգերը կարող են երեխաներ որդեգրել: Իսկ միայնակ մարդիկ կկարողանան երեխա որդեգրել միայն կառավարության հատուկ թույլտվությամբ:

Ըստ Reuters-ի, Հունգարիայում արգելված են միասեռ ամուսնությունները: