Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 438, մահվան՝ 34 նոր դեպք

95

Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 438 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 149 120-ի:ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2529 է:Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Դեկտեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 626 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3155-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 1486 է, ընդհանուր առողջացածներինը՝ 127 452, փաստացի բուժվողներինը՝ 18 513 (մեկ օրում նվազել է 1082-ով): Մեկ օրում արվել է 1905 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 551 637 թեստ: