Իրանը դատապարտել է Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը

81

Իրանի իշխանությունները խստորեն դատապարտում են ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման կապակցությամբ: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Կրկին լիովին ցույց են տտրվում ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների նկատմամբ կախվածությունը և միջազգային իրավունքի հանդեպ անհարգալից վերաբերմունքը: Մենք խստիվ դատապարտում ենք Թուրքիայի դեմ ԱՄՆ վերջին պատժամիջոցները», գրել է արտգործնախարարը իր թվիթերյան էջում: