«Իշխան, Առյուծ և Խիզախ». Գաբրելյանովը՝ Իշխան Սաղաթելյանին

158

«Իշխան, Առյուծ և Խիզախ» (“Ишхан, Лев и Молодец !!!”). իր թելեգրամյան էջում գրում է «Известия» թերթի տնօրենների խորհրդի նախագահ, News Media հրատարակչատան տնօրեն և նախագահ, ռուսահայ հայտնի լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրելյանովը։ Նա նկատի ունի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին, ով այսօր ևս Արժանապատվության երթի ընթացքում ելույթ է ունեցել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Արամ Գաբրելյանովն իր թելեգրամյան Карамба ալիքում գրել էր. «Միակ կուսակցությունը այսօր, որին ես իսկապես հարգում եմ Հայաստանում, Դաշնակցությունն է: Եվ նրա ղեկավարին՝ Իշխան Սաղաթելյանին, որը բացահայտ մարտահրավեր է նետել դավաճան Նիկոլին: Եթե ես Հայաստանում անդամակցեմ որևէ կուսակցության, դա կլինի միայն Դաշնակցությունը»։

Yerkir.am