Ինչպե՞ս է ստացվում, որ մինչև գերիների վերադարձը Հին Թաղերն ու Խծաբերդը քարտեզի վրա էին

135

 «Հայաստանը դիմադրողականություն կունենա, եթե երկիրը փոխվի եւ նախկին սխալները չկրկնի: Կունենա, եթե ընտրենք եղած այլընտրանքներից մեկը, որովհետեւ գործողն ամեն ինչ տապալել է: Այլընտրանքները լինելու համար այդ պատուհանը պետք է բացառվի: Առնվազն երկու այլընտրանք այսօր կա: Գործող իշխանություններով այդ դիմադրողականությունը չի լինելու: Ամեն օր մի նոր բան է ավելանում: Մեկ ամիս առաջ հեռացած լինեին, ես վստահեցնում եմ, որ Հին Թաղերում, Խծաբերդում, նաեւ Սյունիքի սահմաններին այս վիճակը չէինք ունենա»,-ասաց Թեւան Պողոսյանը:

«Այդ ինչպես է ստացվում, որ մինչեւ գերի տղաների վերադարձը  Հին Թաղերն ու Խծաբերդը քարտեզի վրա կային, իսկ հենց որ նրանք հասան Երեւան, այլեւս չկան: Կարո՞ղ է դա էլ գինն էր, կարո՞ղ է հիմա էլ հողերն այդպես ենք փոխանակել: Ես իրավունք ունեմ չէ՞, լեգիտիմ կասկած հայտնեմ»,-ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանը: