Ի՞նչ կապ ունի պոեզիան պետության զարգացման հետ

255

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Ի՞նչ կապ ունի պոեզիան որևէ պետության հզորության հետ։
1997 թ․ դեկտեմբերի 6-ին Ստամբուլի քաղաքապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Սղերդում կայացած միտինգի ժամանակ արտասանեց պանթուրքիզմի հիմնադիր գաղափարախոսներից մեկի՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցութեան անդամ Զիա Գյոքալպի «Զինվորի աղոթքը» բանաստեղծության հետևյալ հատվածը․
Մինարեթները մեր սվիններն են,
Գմբեթները՝ մեր վահանները,
Մզկիթները մեր զորանոցներն են,
Իսկ հավատացյալները՝ մեր զինվորները․․․
Այս ասմունքի պատճառով Էրդողանին դատապարտեցին տասը ամսվա ազատազրկման։ Դատարանը որոշեց, որ նա խախտել է Թուրքիայի ՔՕ 312 հոդվածը «բռնություն և կրոնական կամ ազգային ատելություն սադրելու» մասին։
Ճիշտ է, Էրդողանը նստեց միայն չորս ամիս, բայց զրկվեց քաղաքապետի պաշտոնից և քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։ Սակայն շուտով երկրում իրադրություն փոխվեց, և Էրդողանը վերադարձավ քաղաքականություն։ Հիմնադրեց կուսակցություն, մասնակցեց ընտրությունների և 2014 ընտրվեց երկրի նախագահ։
Շատ ավելի հետաքրքիր է, սակայն, Էրդողանի բանաստեղծակա՛ն հաղթարշավը։ Դատաքննության ընթացքում պարզվել էր, որ նրա արտասանած հատվածը բացակայում է Գյոքալպի բանաստեղծության տպագրված հրատարակություններից։ Էրդողանը ոչ միայն ապացուցեց հատվածի արժանահավատությունը, այլև հասավ նրան, որ հենց իր արտասանածը համարվի իսկական բնագիր և կրթության նախարարության կողմից իբրև ընթերցման և ուսումնասիրման նյութ հանձնարարվի թուրքական դպրոցներում։

Սեյրան ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԵՊՀ ՀԱՅ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ