Թուրքիայի արևելքում երկրաշարժ է գրանցվել

110

Թուրքիայի արևելքում 4.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 00:58-ին (Երևանի ժամով՝ 01:58)։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Վան քաղաքից 46 կմ հյուսիս, օջախը՝ 9 կմ խորության վրա:Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Yerkir.am