Ընտրիչները Բայդենին ընտրել են ԱՄՆ նոր նախագահ

54

Ջո Բայդենը ընտրվել է Միացյալ Նահանգների նոր նախագահ, իսկ Քամալա Հարիսը՝ փոխնախագահ: Այս մասին հայտնի է դարձել ընտրիչների կոլեգիայի քվեարկությունից:Բայդենը ստացել է 307 ընտրիչի աջակցություն. հաղթելու համար անհրաժեշտ նվազագույնը 270 ձայն է: Բայդենը գերազանցել է այս մակարդակը, երբ հաշվվեցին Կալիֆոռնիայի ընտրիչների ձայները:Այսպիսով՝ հունվարի 20-ին՝ երդմնակալության արարողության ժամանակ, որն ավանդաբար տեղի է ունենում Վաշինգտոնում, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենը կստանձնի ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնը: 2009-2017 թվականներին՝ Բարաք Օբամայի օրոք, նա փոխնախագահ էր:

Yerkir.am