Երկրաշարժ Վանում

126


Ներկայիս Թուրքիայի արևելյան Վան նահանգի Թուշբա (Տուշպա) շրջանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը` ժամը 00։58-ի սահմաններում:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 9․2 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։

Վան նահանգապետի հաղորդմամբ՝ նախնական տեղեկություններով մարդկային և նյութական կորուստներ չկան։ 

Ermenihaber.am