Ամերիկացիներին անհանգստացրել է ելույթի ընթացքում Բայդենի հազը

146

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր ելույթի ժամանակ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հազը անհանգստացրել է հեռուստադիտողներին և լրագրողներին, ովքեր սոցցանցերում մեկնաբանեցին քաղաքական գործչի ելույթը:

Օգտագործողներից մեկը հաշվարկել է, որ պետության նոր ղեկավարը 14 րոպեի ընթացքում հազացել է 17 անգամ:

NPR ալիքի քաղաքական մեկնաբան Սքոթ Դետրոուի խոսքերով, Բայդենին բնորոշ է հազը ելույթների ժամանակ, բայց այս անգամ դա տեղի ունեցավ անհամեմատ ավելի հաճախակի:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ուղիղ հեռարձակման ժամանակ նախագահը փոքր-ինչ մրսածությամբ բացատրեց այդ վիճակը:

Բայդենի շտաբից հայտնել են, որ քաղաքական գործիչը դեկտեմբերի 12-ին COVID-19-ի թեստավորում է անցել և ստացել բացասական արդյունք, հայտնում է The Daily Mail-ը: