Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են գազամուղ կառուցել Նախիջեւանում

130

Թուրքիայի եւ Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիհ Դյոնմեզը եւ Պյարվիզ Շահբազովը Անկարայում Թուրքիայից Նախիջեւանի ինքնավար հանրապետություն գազի մատակարարումների հարցով փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Թուրքիա-Նախիջեւան գազամուղը կկառուցվի որպես Իգդիր քաղաք տանող գազամուղի շարունակություն: Այն սկիզբ կառնի Իգդիրում եւ կավարտվի Սադարակում, թուրքական մասը կկազմի 85 կիլոմետր»,-ասել է Դյոնմեզը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ:

Նրա խոսքով՝ գազամուղով գազի մատակարարումները ծրագրվում են տարեկան 500 մլն խորանարդ մետրի ծավալով, գազամուղի անցումային հնարավորությունը օրական մեկուկես միլիոն խորանարդ մետր է:

News.am