Ադրբեջանն ու Թուրքիան հուշագիր են ստորագրել Իգդիրից Նախիջևան գազ մատակարարող խողովակաշար կառուցելու մասին

172

Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիհ Դյոնմեզը և Փարվիզ Շախբազովն Անկարայում հուշագիր են ստորագրել Թուրքիայից Նախիջևան բնական գազի մատակարարման հարցում փոխըմբռնման մասին:Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, թուրք նախարարը փաստաթղթի ստորագրման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիա-Նախիջևան գազատարը սկիզբ կառնի Իգդիր քաղաքից և կավարտվի Սանդրուքում (Սադարակ): Թուրքական հատվածը կկազմի 85 կմ:Նրա խոսքով՝ տվյալ գազատարով նախատեսվում է տարեկան 500 մլն խորանարդ մետր ծավալով գազ մատակարարել:

Yerkir.am