Ադրբեջանական մի ձեռնարկությունից «Ռոսսելխոզնադզոր»-ը թույլ կտա լոլիկ ներմուծել

137

«Ռոսսելխոզնադզոր»-ը նախատեսում է դեկտեմբերի 16-ից սկսած թույլատրել լոլիկի ներկրումը Ռուսաստան Ադրբեջանի ձեռնարկություններից մեկից, ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Քննարկվում է նաև Ադրբեջանի ևս երկու ջերմոցային տնտեսությունների արտադրանքը ներմուծելու թույլտվության հարցը:

Համապատասխան որոշումը կայացրել է «Ռոսսելխոզնադզոր»-ը՝ Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալության հետ բանակցությունների արդյունքում: