ՌԴ սահմանների մոտ արտաքին օդային հետախուզության ակտիվությունն աճել է 40%-ով

113

Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ռադիոտեխնիկական զորքերը 2020-ին Ռուսաստանի սահմանների մոտ հայտնաբերել են 40%-ով ավելի շատ արտաքին հետախուզական ինքնաթիռներ, քան 2019-ին, գրում է Eadaily-ն:

«Դա մոտավորապես 40%-ով ավելի է, քան նախորդ տարի», նշել է ՌԴ ռազմական գերատեսչությունը:

Ընդհանուր առմամբ, այս տարի ռադիոտեխնիկական զորքերը հայտնաբերել են ավելի քան 2 միլիոն օդային օբյեկտ:

Ռադիոտեխնիկական զորքերը հագեցած են ռադիոլոկացիոն կայաններով և նախատեսված են հակառակորդի օդատիեզերական հարձակման միջոցների հետախուզման համար: