ՌԴ-ն ու ԱՄԷ-ն քննարկում են «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը

62

Ռուսաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում են «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի արտոնագրված արտադրության հնարավորությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄԷ-ի իր պաշտոնակցի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք համագործակցություն ենք զարգացնում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: «Սպուտնիկ V»  պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը այժմ սկսվում է ԱՄԷ-ում, և քննարկվում է այդ պատվաստանյութի լիցենզավորված արտադրության հնարավորությունը», ասել է Լավրովը: